Մենք մնում ենք Ռուսաստանի դաշնակիցը , մնացածը մեր գործընկերներն են.Արման Նավասարդյան (տեսանյութ)

Այն քաղաքական գործելակերպը, որն ընտրել է Նիկոլ Փաշինյանը նոր մոդել է միջազգային հարաբերություններում, ասում է Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Փաշինյանի հանդիպումները լիդերների հետ համարում եմ կարևոր, քանի որ միջազգային հանրությունը Եվրոպայի լիդերները մեծ համակրանքով և հետքրքրվածությամբ են վերաբերում Հայաստանին: Սա պատմական շանս էր, որ Փաշինյանը օգտագործում է բավականին հաջող»:

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ հնարավոր համագործակցությանը, Արման Նավասարդյանն ընդգծում է:

«Արդեն լավ, թե վատ ունենք որոշակի ծրագրեր: Մենք գնում ենք դեպի այն կարմիր գիծը եւ դրանից այն կողմ Հայաստանը չի անցնի: Մենք մնում ենք Ռուսաստանի դաշնակիցը, մնացածը մեր գործընկերներն են»:

Արման Նավասարդյանը հույս է հայտնում, որ այս ամենը չի  բարդացնի հայ-ռուսական հարաբերությունները, բայց ավելացնում՝ Ռուսաստանում մի հատված կա, որ շահագրգռված է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացմամբ: