Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս տարվա «Ծիրանի» տերերը

Մշակույթ
voske

«Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 15-ին Ա. Խաչատրյանի համերգադահլիճում փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին:    ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Հրաբուխ», ռեժ. Ռոման Բոնդարչուկ (Ուկրաինա/Գերմանիա) ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ. «Ֆորտունա», ռեժ.Ժերմինալ Ռոո (Շվեյցարիա) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Հեռավոր Համաստեղություն», ռեժ. Շևաուն Միզրահի (ԱՄՆ/ Թուրքիա/ Նիդերլանդներ) ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ. «Կհանդիպենք վաղը», եթե Աստված տա, ռեժ. Այնարա Վերա (Իսպանիա) ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Հստակ աշխարհ», ռեժ. Վախթանգ Կունցև- Գաբաշվիլի ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳԻՐ Հայաստանի ազգային կինոակադեմիայի մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն ֆիլմին. «Եվա», ռեժ. Անահիտ Աբադ (Հայաստան/Իրան) Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն դեբյուտային ֆիլմին. «Քամու հետ», ռեժ. Արթուր Սահակյան (Հայաստան) Հրանտ Մաթևոսյանի մրցանակ լավագույն սցենարի համար. «Մայրամուտի Բեռնատարը», ռեժ. Աբուֆազլ Սաֆարի (Իրան/Գերմանիա) Սոս Սարգսյանի մրցանակ լավագույն դերակատարման համար Շանթ Հովհաննիսյանին.  «Եվա», ռեժ. Անահիտ Աբադ (Հայաստան/Իրան) AAFCCJ մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն սփյուռքահայ կինոգործիչ Առնո Խայաջանյանին. «Մենք ենք, մեր սարերը» (ֆրանսիա/ Հայաստան) FIPRESCI ԺՅՈՒՐԻԻ ՄՐՑԱՆԱԿ. «Դեդե», ռեժ. Մարիամ Խաչվանի (Վրաստան/ Քաթար)   ՊԱՏՎԱՎՈՐ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հասմիկ Պապյան   «ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ. Ջանֆրանկո Ռոզի «ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐԱսղար Ֆարհադի (Իրան)