Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետը մեսինջերով քաղաքացուց պահանջում է (տեսանյութ)

Մարզեր
629a01e4d68d8a2a24315fce90266ac0

Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը ոչ միայն չի տեսնում խնդիրները, այլև պահանջում հեռացնել աղբի թեմայով լուսանկարները:              Անձամբ մեսինջերով զանգահարել է խնդիր բարձրացնող քաղաքացուն և պահանջել հեռացնել դրանք: Վանաձորի Ծատուրյան և Ավետիսյան փողոցներն ավելի քան 30 տարի չեն վերանորոգվել: Չնայած նախնտրական խոստումներին՝ Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանն այդպես էլ չի վերանորոգում փողոցները: Բնակիչները պարբերաբար ձեռք ու ոտք են կոտրում: Տեասնյութում մեր նկարահանող խմբի հետ զրուցող կանայք ևս վնասվել են հենց իրենց տան ճանապարհին, մի քանիսն էլ՝ փրկվել մարմնական ծանր վնասվածքներ ստանալուց: Բնակիչների դիմումներին քաղաքապետն այդպես էլ չի պատասխանել: Այստեղ անգամ շտապօգնության մեքենան չի կարողանում բարձրանալ, բնակիչների մեքենաներն էլ շրջանցում են այս փողոցները: Նրանք բողոքում են, որ իրենց փողոցները մշտապես դուրս են քաղաքային իշխանության ուշադրությունից, ուստի իրենք են փորձում ինչ-որ չափով հոգ տանել ճանապարհի մասին: Փողոցների խնդիրը միակը չէ` սեփական սեկտորի բնակիչների համար, նրանք բողոքում են նաև անկանոն աղբահանությունից, նշելով, որ այն տեղի է ունենում ամիսը մեկ անգամ, թեև աղբի գումարը գանձվում է մշտապես; Լոռի  հեռուստաընկերություն