Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սպայկայում» չեն հասկանում` ՊԵԿ–ն ինչ ստուգումների մասին է խոսում (տեսանյութ)

Տնտեսություն
spayka-1

Պետեկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությունում «Սպայկա» ՍՊԸ-ին վերագրվող չարաշահումների մասին ընկերությունը տեղեկացել է մամուլից։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է «Սպայկա» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդվարդ Անտինյանը։ «Այս պահին կարող ենք հայտնել միայն, որ այսօրվա ՊԵԿ հաղորդագրության համաձայն «Սպայկա» ընկերությանը վերագրվող չարաշահումների մասին մենք ևս տեղեկացել ենք մամուլից և մենք ևս չգիտենք՝ ի՞նչ ստուգումների և չարաշահումների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրությունում»,- գրել է նա։ Անտինյանը նշել է` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը թե՛ կառավարության հուլիսի 4-ի նիստում, թե՛ հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ «Սպայկա» ընկերությունում ստուգումներ չեն իրականացվել, ստուգումներ եղել են ընկերության տարածքում գործող երկու այլ ընկերություններում։ «Սակայն այս հայտարարությունից մեկ օր անց ՊԵԿ-ը «Սպայկա» ընկերությունում ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների մասին է հայտարարում։ Առայժմ ձեռնպահ ենք մնում մեկնաբանություններից։ Կարծում ենք, որ ՊԵԿ-ը մեզ լրացուցիչ պարզաբանումներ կանի, որից հետո կհստակեցնենք մեր անելիքները»,- գրել է նա։