Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Լուսիկ Ագուլեցին

Հասարակություն
ագուլեցի1

Հուլիսի 13֊ի երեկոյան կյանքից հեռացել է նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի֊Սամվելյանը: Նրա պաշտոնական facebook-յան էջում հրապարակված գրության մեջ նշված է. «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 13֊ի երեկոյան կյանքից հեռացավ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի֊Սամվելյանը»:  Լուսիկ Ագուլեցին ծնվել է Նախիջևանի Գողթան գավառի Ագուլիս քաղաքում 1946 թվականին։ 1953 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1963-1967 թթ. սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1966 թվականին՝ ուսումնառության տարիներին արժանացել է «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակի։ 1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։