Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիրսան Իլյումժինովը հեռացվել է ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնից

Սպորտ
a1fide

Շախմատի միջազգային ֆեդերացիայի էթիկայի հանձնաժողովը նախագահ Կիրսան Իլյումժինովին հեռացրել է այդ պաշտոնից: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը:   ՖԻԴԵ-ի էթիկայի հանձնաժողովին Կիրսան Իլյումժինովի դեմ բողոք է ներկայացրել ֆեդերացիայի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը: Հանձնաժողովն որոշել է, որ 2017թ մարտից մինչեւ 2018թ ապրիլն ընկած ժամանակահատվածում նախագահը խախտել է ֆեդերացիայի էթիկայի կանոնները: ՖԻԴԵ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ «Իլյումժինովը փորձել է վարկաբեկել ֆեդերացիայի նախագահների խորհրդի անդամներին, չի ցանկացել հրաժարական տալ ֆեդերացիայի բանկային հաշվի սառեցումից հետո: Նա, այդպիսով, չարաշահել է իր պաշտոնական դիրքը՝ անձնական շահերը գերադասելով ֆեդերացիայի շահերից»:   Ըստ ՖԻԴԵ-ի էթիկայի հանձնաժողովի կանոնադրության Կիրսան Իլյումժինովը 18 ամսով հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից: