Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սնդիկ է թափված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Պաշտոնական
2c9c51e996a6a5a3e6e1cd1590ef4516

Հուլիսի 13-ին, ժամը 22:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստանի 9-րդ փողոցի թիվ 67 շենքի մոտակայքում երկու նստարանների վրա մեծ քանակությամբ սնդիկ է թափված. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Տեղեկություն է ստացվել, որ սնդիկը հավաքված է անհրաժեշտ է իրականացնել տարածքի լվացման աշխատանքներ: Փրկարարներն իրականացրել են տարածքի լվացման աշխատանքներ: Հավաքված մոտ 100-ից 200 գրամ սնդիկը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: ԱԻՆ