Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասար-Կապանը» պարտվեց Եվրոպայի լիգայի առաջին խաղում (տեսանյութ)

Սպորտ
a1gandzasar-13.07.

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի անդրանիկ խաղում Հայաստանի գավաթակիր Կապանի «Գանձասար-Կապանը» Լեհաստանում հանդիպեց Պոզնանի «Լեխի» հետ: Դաշտի տերերը առաջին 15 րոպեներին խփած երկու գոլերի հաշվին վստահ հաղթանակ տարան՝ 2:0:   Նախ 10-րդ րոպեին դանիացի Քրիստիան Գիտկյաերը շրջադարձ հարվածով գեղեցիկ գոլ խփեց, իսկ հինգ րոպե անց նա արդեն 11մ հարվածով կրկնապատկեց հաշիվը:   Թիմերի պատասխան խաղը կայանալու է հուլիսի 19-ին, Երեւանում: Հաջորդ փուլ մտնելու համար մեր թիմը պետք է նվազագույնը նույն հաշվով հաղթանակ տանի, որպեսզի 11մ հարվածաշարի իրավունք նվաճի: