Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկի» մարզաբազայում պայմաններն իդեալական չեն». Անդրեյ Տալալաեւ

Սպորտ
a1pyunik-12.07.

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլում այսօր կայացած «Փյունիկ» - «Վարդար» խաղից հետո փյունիկցիների նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւն մամուլի ասուլիսին ասաց, որը թիմը մարզումներն անցկացնում է «Բանանցի» մարզաբազայում: Իսկ թե ինչու թիմը չի պարապում իր իսկ մարզաբազայում, ռուսաստանցի մասնագետն ասաց.     «Փյունիկի» մարզադպրոցում ընդամենը մեկ լիարժեք խաղադաշտ կա, սակայն այն շատ չոր է, քանի որ չկա ոռոգման ավտոմատ համակարգ: Ուստի, մարզումային պայմաններն այնքան էլ լավը չեն: Իսկ ֆուտբոլիստներին լավ պատրաստելու համար հարկավոր են բարձր որակի խաղադաշտեր, իդեալական պայմաններ: Այդ իսկ պատճառով «Բանանց» ակումբի ղեկավարությանը խնդրել ենք թույլ տալ մեր մարզումներն անցկացնել իրենց բազայում, որտեղ ամեն ինչ իդեալական է»:   Անդրեյ Տալալաեւի այդ նորամուծությունն առաջին արդյունք տվեց այսօր կայացած խաղում: «Փյունիկը» 1:0 հաշվով հաղթեց մակեդոնական թիմին եւ առաջին քայլը կատարեց 2-րդ փուլ մտնելու ճանապարհին: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 19-ին, Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում: