Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մշակույթի նախարարությունը բարերարներին ու անհատներին կոչ է անում ֆինանսապես աջակցել

Պաշտոնական
vormnaknari-photon-2

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարի վերականգնման նպատակով բարերարների կողմից ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ   Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, արժևորելով 20-րդ դարի նշանավոր գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի մեծ ավանդը հայկական արվեստում, ինչպես նաև կարևորելով Վարպետի ստեղծագործությունների պահպանությունն ու հետագա սերունդներին այն փոխանցելու անհրաժեշտությունը, բոլոր մասնավոր ներդրողներին, բարերարներին ու անհատներին կոչ է անում ֆինանսապես աջակցել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ապագա համայնքի (Էջմիածնի տարածաշրջան) մշակույթի տան նախասրահում գտնվող «Սասունցիներ» որմնանկարի (18x3.70 մ, նորահայտ հուշարձան, 1974 թ.) վերականգնման, ամրակայման և նորոգման աշխատանքների իրականացման գործընթացին: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշյալ որմնանկարը գտնվում է անմխիթար վիճակում և հրատապ վերականգնման կարիք ունի: Գործընթացն իրականացնելու նպատակով Վարպետի ժառանգ Զարուհի Մուրադյանի նախաձեռնությամբ իտալացի մասնագետներ Արա Զարյանի և Քրիստին Լամուղէի կողմից սեփական միջոցներով ուսումնասիրվել և մշակվել են նշյալ որմնանկարի նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչը կազմում է 6.160 (վեց հազար հարյուր վաթսուն) եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Վերականգնման աշխատանքները Ա. Զարյանի և Ք. Լամուղէի կողմից իրականացվելու են անվճար: