Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամը նշանակվել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ԺՊ  

Հասարակություն
32130723_1647584755317620_1105148531833831424_n-1

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը  նշանակվել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:  Նա «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ 2003թվականից աշխատել է բուհում. «Ես նաեւ այս բուհի ուսանող եմ եղել, ուսանողական խորհրդի նախագահ: Մայր բուհն է որոշել ինձ վստահել այս պաշտոնը»:  Կարեն Պետրոսյանը նշեց, որ կրթական համակարգում մոտիվացիայի պակաս կա ե՛ւ ուսանողների, ե՛ւ դասախոսների շրջանում: «Բուհն ավարտելով մենք չգիտենք ի՞նչ մասնագետ ենք,  որտե՞ղ պետք է աշխատենք եւ սա որոշակի պրակտիկայի պակասի խնդիր է: Շատ խնդիրներ կան բուհերում՝ որոշակի կոռուպցիոն ռիսկեր են եղել, որոնք կապված են եղել նախկին իրավահարաբերությունների հետ: Կրթական համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի»: Չնայած նոր պաշտոնին, Կարեն Պետրոսյանը կշարունակի իր ակտիվ քաղաքացիական գործունեությունը, նորաշխատանքը  չի խանգարի ազատ ժամերին զբաղվել  հասարակական աշխատանքով: «Անշուշտ կշարունակեմ կատարել իմ պարտականությունները, ես դրա համար բավարար ժամանակ ունեմ:Գյումրիից Երեւան ճանապարհը շատ երկար չէ, եւ իմ ազատ ժամերին ես կլինեմ Երեւանում շարունակելու «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության աշխատանքները։