Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի քաղաքապետի ընտրությունը կկայանա հուլիսի 16-ին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
avagani

Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն առաջարկեց քաղաքապետի ընտրությունն անցկացնել սույն թվականի օգոստոսի 8-ին, ժամը 11-ին, «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն էլ հետաքրքրվեց՝ ո՞րն էր Տարոն Մարգարյանի հրաժարականի պատճառը։ Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանն էլ այսպես պատասխանեց. «Քաղաքապետի հրաժարականի հայտարարությունը սպառիչ պատասխան է տալիս Ձեր հարցին»։ Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո օրենքի ուժով հրավիրված արտահերթ նիստի ընթացքում պետք է որոշվի քաղաքապետի ընտրության օրը։ 15 րոպե տևողությամբ ընդմիջումից հետո Երևանի ավագանու նիստը վերսկսվեց «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի ելույթով. նա ներկայացրեց մայրաքաղաքում առկա խնդիրները, որոնք Տարոն Մարգարյանի քաղաքապետ լինելու ընթացքում չեն լուծվել, Մարինա Խաչատրյանն իր ելույթն այսպես եզրափակեց. «Մեր թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է, որը կրքոտ սիրում է Երևանը, սիրելի երևանցիներ, եկեք միասին կառուցենք մեր քաղաքը, Երևան մենք սիրում ենք քեզ»։ Այնուհետև քվեարկությունն էր.34 կողմ, 11 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց հանրապետական խմբակցության առաջարկը՝ քաղաքապետի արտահերթ ընտրությունները կանցկացվեն սույն թվականի հուլիսի 16-ին։