Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱՏՕ-ն աջակցում է Հարավային Կովկասում հակամարտությունների լուծման ջանքերին

Պաշտոնական
f037aa6bfb4afb5f41f3d6e87a15cbcc

Մենք պահպանում ենք մեր կոմնակցությունն աջակցությանը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը: Այս մասին ասվում է Բրյուսելում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների Հռչակագրում: Հռչակագրում նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամները շարունակում են սատարել բոլոր գործընկերներին իրենց արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության ընտրության հարցում անկախ եւ ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքը՝ առանց արտաքին ճնշման եւ հարկադրանքի: «Մենք շարունակում ենք պաշտպանել մեր գործընկերների իրավունքը՝ կատարելու արտաքին և անվտանգության քաղաքականության անկախ և ինքնիշխան ընտրություն՝ զերծ արտաքին ճնշումից և հարկադրանքից:  Մենք հավատարիմ ենք մնում պաշտպանելու Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը: Այս համատեքստում մենք շարունակում ենք ջանքերը Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ լուծման ուղղությամբ՝ հիմնված այս սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի խարտիայի և Հելսինկյան եզրափակիչ արձանագրության վրա:  Մենք կողմերին կոչ ենք անում գործել կառուցողական և ամուր քաղաքական կամք ցուցաբերել հակամարտությունների խաղաղ կարգավորման համար՝ բանակցությունների սահանված շրջանակում»,- ասվում է հռչակագրում: