Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները ԵՄ առաջնահերթություններից են

Պաշտոնական
VAG0943s

Արդարադատության նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները   Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացվող բարեփոխումներին մշտապես օժանդակելու համար և ընդգծել, որ ԵՄ աջակցությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտին անգնահատելի է: ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանի արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները Եվրամիության առաջնահերթություններից են: Այդ համատեքստում դեսպանը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի անկախության ամրապնդմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացումը, վերջինում քաղհասարակության ներգրավվածության բարձրացումն ու այդ աշխատանքներն իրականացնելու հարցում հայտնել ԵՄ աջակցության պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում նախարար Զեյնալյանը դեսպան Սվիտալսկիի հետ քննարկել է արդարադատության ոլորտում իրականացվելիք ծրագրերն ու դրանց իրականացմանն ուղղված աշխատանքներում Եվրամիության օժանդակության հնարավորությունները:     ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն