Էդվարդ Միլիտոնյանը վերընտրվեց Գրողների միության նախագահ

Ավարտվել է  Հայաստանի գրողների միության համագումարը, և Էդվարդ Միլիտոնյանը վերընտրվել է նախագահ:

Գրողների միության անդամները որոշեցին բաց քվեարկությամբ ընտրություն կատարել, քանի որ Էդվարդ Միլիտոնյանից բացի, այլ թեկնածուներ չկային, սակայն երգիծաբան Վլադիմիր Հայրապետյանը դեմ եղավ դրան՝ նշելով, որ դա կանոնադրությանը դեմ է և առաջադրեց իր թեկնածությունը։

Այդ դեպքում էլ եղավ բաց քվեարկություն և արդյունքում ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը:

Էդվարդ Միլիտոնյանը շնորհակալությունը հայտնեց իրեն վստահելու համար: