Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Բաբուխանյանն առաջարկում է մտցնել վաուչերի գաղափար (տեսանյութ)

Քաղաքականություն
http-www.panorama.am-g_image.phpid311043amptb

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը կարծում է, որ մի շարք իրավախախտումների տուգանքների համաներման մասին նախագիծը լավն է, բայց կիսատ:

«Ներում ենք  150 հազար հոգուն, բա էն մի միլինոը,  որը վճարել է տուգանքները, ինչու պետք է հիմարի դերում լինեն, առաջարկում եմ մտցնել վաուչերի գաղափար:

Չեմ հասկանում կարմիր գծերի տուգանքները ինչու չի մտել այս նախագծի մեջ»,-ասաց Բաբուխանյանը՝ հավելելով, որ համաներման ժամկետը պետք է  հետաձգել մինչեւ 2018թ: հուլիսի մեկը:

Ըստ նրա, արադարացի չէ,  ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներ ստացած անձանց  նկատմամբ համաներում կիրառել, երբ մի շարք այլ մարդիկ վճարել են այդ նույն տուգանքները:

«Կա արդարության մասին պատկերացում: Որքանով է արդար, որ մարդկանց մի մասը տուգանքները վճարել են, օրինապաշտ ենեղել, շատ անգամ վճարել են ոչ արդար տուգանքների համար, իսկ այն մասը, որը տուգանքները չի վճարել, հիմա ազատվում էդրանք վճարելուց»,- դիմելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հարցրեց պատգամավորը:

Նախարարը պատասխանեց, որ հարցը հավերժական է. «Այս  հարցին պատասխան պետք է տրվեր այն ժամանակ, երբ ընդունվումէր Սահմանադրությունը, որով սահմանվում է համաներման իրավունքը»: