Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորների գրանցումը ստացվեց երկրորդ փորձից (տեսանյութ)

Քաղաքականություն
parliament

Աժ արտահերթ նստաշրջանի առաջին օրը պատգամավորների գրանցումը երկրորդ  փորձից ստացվեց:  Աժ նախագահ Արա Բաբլոյանի ողջույնի խոսքից հետո գրանցվեց 76 պատգամավոր, սակայն հենց գրանցման պահին աշխատանքի ներկայացան նաեւ այլ պատգամավորներ եւ երկրորդ փորձից հետո գրանցվեց 80 պատգամավոր: Մինչ արտահերթ նստաշրջանի հարցերին անցնելը, ԱԺ նախագահը ներկայացրեց «Ծառուկյան» դաշինիքի նոր պատգամավորին՝ Հրանտ Դավթյանը, որը օրենսդիր մարմնում է որպես դաշինքի ցանկի հաջորդ պատգամավոր:  

 

Հրանտ Դավթյանը երդվեց  իր պարտականությունները բարեխղճորեն կատարել  ժողովրդի առջեւ եւ  առաջնորդվել Սահմանադրությամբ:

 

Արտահերթ նստաշրջանում  ընդգրկված է 7 հարց:  Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ Կառավարությունը նախագիծ է ներկայացրել, որը պետք է քննարկվի  եւ քվեարկվի  երկու ընթերցմամբ: