Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանցիների 48%-ը դրական պատկերացում ունի Եվրոպական Միության վերաբերյալ

Պաշտոնական
UntitledԴՍԴ

«EU NEIGHBOURS east» (ԵՄ Արևելյան գործընկեր) նախագիծը, ACT ընկերության հետ համատեղ, հասարակական կարծիքի ուսումնասիրություններ է իրականացնում Արևելյան գործընկերության վեց երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)՝ տարեկան կտրվածքով:

2018թ. հարցման արդյունքների համաձայն՝

Հայաստանում աճում են ԵՄ-ամետ տրամադրությունները. հայաստանցիների 48%-ը դրական պատկերացում ունի Եվրոպական Միության վերաբերյալ, ինչպես2017թ.-ին: 

Եվրոպական Միությանվերաբերյալ բացասական կարծիքներունեցող անձանց թիվը կազմում էընդամենը 8%:

Հայաստանցիների 80%-ը (4%-ով բարձր, քան 2017թ.-ին) Եվրոպական Միության հետ հարաբերությունները լավ է գնահատում, ինչն էապես գերազանցում է տարածաշրջանային միջին ցուցանիշը (63%):

Հայաստանի բնակչության 70%-ը վստահում է ԵՄ-ին (5%-ով բարձր, քան 2017թ.-ին), մինչդեռ Եվրասիական Տնտեսական Միության հանդեպ վստահության ցուցանիշը (48%) նվազել է:

Հայերի 69%-ը (4%-ով բարձր, քան 2017թ.-ին) տեղյակ է ԵՄ-ի կողմից երկրին տրամադրվող ֆինանսական աջակցության մասին, իսկ երկու երրորդը կարծում է, որ այդ աջակցությունն արդյունավետ է (66%, ինչն ավելի բարձր է 2016թ.-ի ցուցանիշի (62%) և ԱլԳ երկրների միջին տարածաշրջանային ցուցանիշի (48%) համեմատ):

Տարեկան հարցումների նպատակն է ուսումնասիրել և ավելի լավ հասկանալ Եվրոպական Միության և վերջինիս հետ իրենց երկրների համագործակցության վերաբերյալ ԵՄ Արևելյան գործընկեր երկրների քաղաքացիների կարծիքն ու 

իրազեկվածության աստիճանը: 

Հարցումներն ընդգրկում են հետևյալ լայն թեմաները.

ԵՄ-ի վերաբերյալ ընդհանուր ընկալումները ԵՄ-ի հետ ասոցացվող արժեքները Սեփական երկրի հետ ԵՄ-ի հարաբերությունների գնահատում ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության վերաբերյալ իրազեկվածության աստիճան և դրա արդյունավետության գնահատում Տեղեկատվության աղբյուրներ Երկրի գնահատում և ապագայի վերաբերյալ սպասումներ

 

Հանրային կարծիքի 2018թ. ուսումնասիրության արդյունքների տարածաշրջանային համատեսքին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

ԵՄ-Հայաստան համագործակցության մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ: