Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» չդիմացավ շոտլանդական փորձությանը (տեսանյութ)

Սպորտ
a1alashkert

Երեւանի «Ալաշկերտը» այսօր կայացած ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի անդրանիկ խաղում պարտվեց շոտլանդական «Սելթիկին»:   Առաջին խաղակեսում ալաշկերտցիները հավասար պայքար մղեցին ուժեղ եւ փարձառու մրցակցի հետ, սակայն այդպես էլ չկարողացավ անառիկ պահել սեփական դարպասը: Մրցավարի կողմից ավելացված ժամանակի վերջին րոպեին շոտլանդացիների հարձակվող Էդուարդը օգտվելով մեր պաշտպանների անփույթ խաղից բացեց հաշիվը:   Երկրորդ խաղակեսի սկիզբը նույնպես հավասար պայքարում անցավ, սակայն հանդիպման վերջում արդեն զգացնել տվեց «Սելթիկի» ֆուտբոլիստների առավելությունը ֆիզիկական պատրաստության հարցում: Արդյունքում, շոտլանդացիներն խաղավերջում օգտվեցին ալաշկերտցիների հոգնածությունից եւ եւս երկու գոլ խփեցին: Աչքի ընկան Ֆորեստն ու Մակգրեգորը:   Այդպիսով, Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» չկարողացավ դիմակայել փորձառու մրցակցին եւ պարտվեց խոշոր 0:3 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին, Գլազգոյում: