Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարանձավում գերեւարված պատանի ֆուտբոլիստները փրկվեցին (տեսանյութ)

Հասարակություն
sport-tajland

Թայլանդի  քարանձավներից մեկում արգելափակված պատանի ֆուտբոլիստները եւ նրանց մարզիչը վերջնականապես ազատվել են բնության գերությունից: Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները, այսօր դուրս է բերվել վերջին՝ 12-րդ պատանի ֆուտբոլիստը եւ 25-ամյա մարզիչը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Վերջիններիս առողջական վիճակի մասին առայժմ որեւէ տեղեկություն չկա: Հիշեցնենք, որ հունիսի 23-ին պատանի 12 խաղացողներն իրենց մարզչի հետ կորել էին Թայլանդի հյուսիսում գտնվող քարանձավում: Նրանց փրկարարական աշխատանքներին մասնակցել են մոտ 100 զինվորականներ, փրկարարներ եւ սուզորդներ: Ավաղ, այդ աշխատանքների ժամանակ մեկ սուզորդ խեղդվել էր: Թայլանդի վարչապետը հայտարարել է, որ երկրում գտնվող բոլոր քարանձավներն անժամանակ փակ են արտասահմանցիների համար: