A
A
Բակո Սահակյանն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 10-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներ, տեղում ծանոթացել սահմանագծի ամրապնդման, զինծառայողների ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքներին եւ դրված խնդիրների լուծման ընթացքին: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ