Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե նամակին պատասխան չլինի, դատապարտյալները հացադուլ կհայտարարեն (տեսանյութ)

Հասարակություն
QKH

Ռոլանդ Խոստիկյանը կառավարության դիմաց հացադուլ է հայտարարել. «Եղբայրներս նույնպես հացադուլ են հայտարարել, նրանք դատապարտվել են անհիմն կասկածների վերաբերյալ»,- ասում է նա: Արմեն և Վաղարշակ Խոստիկյանները դատապարտվել են համապատասխանաբար 10 և 11 տարվա ազատազրկման՝ գողության մեղադրանքով։   Ռոլանդ Խոստիկյանը պնդում է, որ նրանք մեղադրվել են շինծու ապացույցների հիման վրա. «Մեքենաներ էին գնում և վերավաճառում , մի վրացի վաճառելա իրանց վրա մեքենաները, իրանք գնել են և բանից պարզվելա, որ գողացված են, քննիչը իրանց վրա գործա սարքել»: Ռոլանդ Խոստիկյանի խոսքով՝  քննիչն ընտանիքից 30 հազար ԱՄՆ դոլար է պահանջել՝  գործ չհարուցելու համար Քաղաքացին պահանջում է վերաբացել գործը և արդար դատավարություն անցկացնել: Կառավարության շենքի մոտ են քաղաքացիներ, որոնց հարազատները գտնվում են անազատության մեջ։ Նրանք պահանջում են համաներում  հայտարարել Ի դեպ, «Արմավիր»   ՔԿՀ –ի 30 դատապարտյալներ նամակով դիմել են վարչապետին՝  համաներում հայտարարելու խնդրանքով։ Եթե նամակին պատասխան չլինի մինչեւ  հուլիսի 18-ը,  նրանք պատրաստվում են հացադուլ սկսել։