Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ են Տարոնին ուզում հանել՝ անհասկանալի է. Ահարոն Ադիբեկյան (տեսանյութ)

Հասարակություն
Aharon-Adibekyan

Գեղարդի մասունքի հարցով պետք է զբաղվեն իրավապահները, իսկ եկեղեցու առաջնորդին դատապարտելու և նրա հրաժարականը պահանջելու համար լուրջ հիմքեր են պետք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա համար անհասկանալի էր նաև Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը: «Տարոն Մարգարյանի քաղաքապետ լինելը միշտ դրական է գնահատվել երևանցիների մոտ: Դժգոհության խնդիր չի եղել՝ աղբը ժամանակին թափել են, փողոցները մաքուր են: Ինչո՞ւ են Տարոնին ուզում հանել՝ անհասկանալի է»: Մինչդեռ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը չի կիսում սոցիոլոգի կարծիքն այն մասին, որ մասունքի հարցով պետք է զբաղվեն իրավապահները, քանի որ, ըստ նրա,  մասունքը նվիրաբերվել է և ոչ թե գողացվել: «Ավանդույթ է, երբ մասունքները եկեղեցիների մեջ փոխանցում են և թեև այն մեզ մոտ է պահվում, բայց մասունքը միայն հայերինը չէ, այլ ողջ աշխարհի քրիստոնյա ժողովրդինը: Դա գաղտնի չի արվել: 2005 թվականին նվիրաբերվել է, այստեղ ոչ իրավական հիմքեր չկան, գողության հետ սա կապ չունի, ընդհակառակը՝ պետք է մոտեցում ցուցաբերենք, որ բաց ենք, պատրաստ ենք նման արժեքավոր սրբությունները տարածել աշխարհով»,- նշեց նարեկաբույժը: Բանախոսները համակարծիք էին մեկ հարցում, որ այս շարժումն ուղղորդված է Արևմուտքից և ուղղված է անձերի դեմ: