Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորվաթիայի հավաքականի մարզիչ Վուկոյեւիչը հեռացվել է թիմից

Սպորտ
sport-xorvatia-9.07.

Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան հավաքականի մարզչական կազմից հեռացրել է Օգնեն Վուկոյեւիչին, որը հիմնականում զբաղվում է մրցակից թիմերի ուսումնասիրությամբ: Պատճառն այն է, որ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ Ռուսաստան – Խորվաթիա խաղից հետո նա տեսագրություն է տեղադրել իր ինստագրամում, որտեղ թիմի պաշտպան Դոմագոյ Վիդայի հետ հայտարարել է, որ հաղթանակը նվիրում է Ուկրաինային ու Կիեւի «Դինամոյին»: Այն մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում, քանի որ Ռուսաստանում դա ընդունել էին որպես սադրանք եւ վիրավորանք: Խորվաթիայի հավաքականի մարզիչն ու ֆուտբոլիստը հետագայում հայտարարել էին, որ իրենք պարզապես կատակել են, սակայն ֆուտբոլի ֆեդերացիան նշել է, որ դա վիճելի հարց է: Պարզվում է, որ այդ տեսագրությունը նկարահանել է Օգնեն Վուկոյեւիչը, այդ իսկ պատճառով նա ազատվել է աշխատանքից:  Դոմագոյ Վիդային խիստ նկատողություն է հայտարարել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան, որը որակազրկում այն խաղացողներին, որոնք քաղաքական հայտարարություններ են կատարում: