Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թայլանդում դուրս են բերել քարանձավում արգելափակված 4 պատանի ֆուտբոլիստների (տեսանյութ)

Հասարակություն
a1prkarar

Թայլանդի քարանձավներից մեկում արգելափակված 12 պատանի ֆուտբոլիստներից չորսին արդեն դուրս են բերել: Այդ մասին հայտնում է անգլիական Daily Mail-ը: Նրանցից երեքը պատանեկան թիմի խաղացողներ են, իսկ մեկը նրանց ընկերն է: Ծնողների հետ հանդիպելուց հետո երեխաներին տեղափոխել են հիվանդանոց: Ինչպես նշում է աղբյուրը, փրկարարական աշխատանքները դադարեցրել են մինչեւ հաջորդ օրվա առավոտ:  Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Թայլանդի քարանձավներից մեկում արգելափակվել էին ֆուտբոլային թիմի 12 պատանի խաղացողներ եւ նրանց մարզիչը: Փրկարարական գործողությանը մասնակցում են 13 արտասահմանցի եւ 5 թայլանդցի սուզորդ: Դրանց ժամանակ սուզորդներից մեկը մահացել է: