Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մունդիալ-2018. Հարցում. Ո՞ր հավաքականները կմտնեն եզրափակիչ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
Untitled-collage-1

Այսօր ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլը: ՖԻՖԱ-ի ոսկե գավաթի համար պայքարը կշարունակեն չորս հավաքականներ՝ Ֆրանսիան, Բելգիան, Անգլիան եւ Խորվաթիան : Մենք առաջարկում ենք  ընթերցողներին գուշակել, քվեարկել, թե այդ թիմերից որոնք կմտնեն աշխարհի առաջնության եզրափակիչ եւ կվիճարկեն չեմպիոնի կոչումը: Քվեարկությունը կավարտվի հուլիսի 10-ին, ժամը 18:00-ին: Նույն օրը կկայան Ֆրանսիա – Բելգիա կիսաեզրափակիչ առաջին խաղը, իսկ հուլիսի 11-ին իրար հետ կհանդիպեն Անգլիայի եւ Խորվաթիայի  հավաքականները: Ի դեպ, Ֆրանսիայի եւ Անգլիայի հավաքականները նախկինում արդեն խաղացել են եզրափակիչում, իսկ ահա Բելգիայի եւ Խորվաթիայի  համար դա կլինի առաջին մասնակցությունը: Քվեարկությունը՝ ստորեւ.