Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քիչ քաղաքներ կարող են Գորիսի նման հպարտանալ. Միխայիլ Շվիդկոյ

Մշակույթ
5-1

Ավելի քան տաս տարի առաջ   է  ծնվել  ԱՊՀ  մշակութային մայրաքաղաքի գաղափարը: «Մեր գլխավոր նպատակն է իմպուլս հաղորդել և   ուղերձ հղել  տեղական իշխանություններին։ Քաղաքների ընտրությունը կարևորում ենք: 2013-ին`Գյումրին էր, այս տարի` Գորիսը: Այսինքն  այն քաղաքները, որոնք ունեն հիասքանչ բնություն, պատմություն, ճարտարապետություն»,- ասում է  ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։ Ըստ   նրա ՝ քիչ քաղաքներ կարող են Գորիսի նման հպարտանալ, որ կառուցված են հատուկ նախագծով: Ունեն հատակագիծ-պլան: Ռուսաստանում  Տագանրոգը և Պետերբուրգն են: Այսօր տեղի ունեցավ «Գորիսը՝ 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի  բացման արարողությունըլ «Գորիսը՝ ԱՊՀ մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում   քաղաքը  հյուրընկալել է ԱՊՀ ութ երկրից 150 ներկայացուցչի:  Հիշեցնենք, որ 2017թ ԱՊՀ արտգործնախարարների խորհուրդը հավանություն  է տվել  Հայաստանի Գորիս քաղաքը որպես 2018 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշմանը։ Առաջարկն արել էր հայկական կողմը։