Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առավոտ». Հանքարդյունաբերությունը՝ իբրև բիզնես, հին ձև է. Ս. Թանկյան

Հասարակություն
serj

« Aravot.am-ը աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանից, որը Երևանում մասնակցում էր Creative Armenia հիմնադրամի տարեդարձին, հետաքրքրվեց, թե ինչ զգացողություն ունի հետհեղափոխական Հայաստանում: Սերժ Թանկյանը նշեց, որ տպավորված է վերջին գործողություններից, որոնք արվում են կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: «Շատ ոգևորված և ուրախ եմ, որ նոր կառավարությունն այս թափով, եռանդով, հավասարակշռությամբ շարունակում է աշխատել: Ես այստեղ եմ իրենց կողքին կանգնելու և նեցուկ լինելու համար»,- ասաց Թանկյանը: Նրա հետ Ամուլսարի վերջին օրերի զարգացումնե­րի մասին էլ խոսեցինք, երբ խնդիրը կրկին շեշտադրվել է: «Բնապահպանական առումով որևէ հանքարդյունաբերություն չի կարող դրական անդրադառնալ երկրի ջրի վրա, բնակչության համար, հանքարդյունաբերությունը՝ իբրև բիզնես, հին ձև է, պետք է գտնվեն ավելի խելացի եղանակներ, չկառչենք հին ձևերից»: