Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չիվա և Ելփին գյուղերի տարածքում այրվել մոտ 15 հա խոտածածկույթ

Պաշտոնական
hrdeh

Հուլիսի 7-ին, ժամը 09:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա և Ելփին գյուղերի տարածքում՝ սահմանամերձ հատվածում, այրվում է խոտածածկ տարածք:  Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 17 հրշեջ-փրկարար, 10 զինծառայող, Չիվա և Ելփին գյուղերից 5 բնակիչ: Ժամը 21:10-ին տեղանքի անանցանելության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:  Հրդեհն ինքնամարվել է: Տուժածներ չկան: