Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թունավոր պոչանքներով հարուստ գետակի ջուրը՝ Վեոլիայի ջրի փոխարեն (տեսանյութ)

Մարզեր
731b2d_d4bf4f76c84f44c49ba8daf378b8f79a_mv2

Վերջին օրերի անկանոն ջրամատակարարումը դժգոհության ալիք է բարձրացրել Ախթալայում, որտեղ բնակիչները 4 օր շարունակ զրկված են եղել ջրից  ու ստիպված կենցաղում օգտագործելու համար ջուր են բերել Ախթալա գետակից, որի մեջ են թափվում Այրումի պոչամբարի թունավոր նյութերը: Բնակիչներն ասում են, որ այլ տարբերակ չունեն, ավելին՝ արդեն սովոր են ամռան ամիսներին հաճախակի դարձած ջրանջատումներին: Նրանք դժգոհ են Վեոլիա ջուր ընկերությունից, որը ջրանջատում է կատարում՝ առանց նախապես զգուշացնելու: