Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես Բաբայան Էդգարին գիտեմ՝ որպես զուսպ մարդ».Ս. Բագրատյան (տեսանյութ)

Քաղաքականություն
narine

Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչ մի նշում կամ այլ առարկա լինելու դեպքում տվյալ քվեարությունը պետք է ճանաչել անվավեր: Սա «Ծառուկյան» խմբակցության 14 առաջարկներից մեկն է, որը ներկայացրին աշխատանքային խմբի քննարկմանը: «Եթե նույնիսկ գնա այն քվեարկությունը, որ գրիչ չօգտագործեն, այսինքն՝ փակ համամասնական դեպքում կար նման առարակություն, որ միայն քվեաթերթիկ դնել, սակայն նշանի մի ձեւ կար, որ դնում էին ծրարի մեջ էին դնում, թե տեսեք՝ ես իմ խոստումը կատարել եմ: Քվեարկողն այդ կերպ ապացուցում էր իր քվեարկությունը՝ թել, գրիչ, մատիտ, թուղթ, ծալելով, որեւէ գունավոր թղթի կտոր»,- հայտարարեց  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Մենք ունեցել ենք նախկինում դեպքեր, երբ անձանց լրիվ օրինական, վավեր քվեաթերթիկները արհեստականորեն անվավեր են ճանաչել՝ ասելով, թե այս պտիչկայի այ էս եզրը...Այն ձեւակերպումը, որ առկա է այսօր ԸՕ-ում, կարծում եմ, պիտի փարատի»,- նկատեց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:              Այս դեպքում ՀՀԿ-ն պնդեց խնդրի լուծման իր տարբերակը՝ էլեկտրոնային սարք, որը կտեղադրվի ընտրախցիկում ու անհրաժեշտ կլինի մատի ընդամենը մեկ հպում սարքին: «Ծառուկյան» խմբակցության մյուս առաջարկով արգելվում է նույն անձին մեկից ավելի ընտրողին օգնել: «Էնքան շատ էին գալիս, որ արդեն ձանձրացել էինք գրանցել. տոտալ գալիս էին՝ օգնող, օգնող»,- նշեց Ելք դաշինքի ներկայացուցիչ Գրիգորի Դոխոյանը: «Ես կարող եմ թիվ հրապարակել, որ նախորդ ընտրությանը՝ ապրիլի 2-ին, 79 500 մարդու են օգնել, որ ընտրեն: Այն, ինչ իրավական հիմքով բժշկից ունեն տեղեկանք ունեն մի քանի անգամ պակաս մարդ: Այսինքն, սա գալիս է ապացուցելու, որ կուսակցության համար մի ամբողջ անցողիկ ձայն օգտագործվել է ընտրությունը կեղծելու նպատակով»,- ավելացրեց Սերգեյ Բագրատյանը: «Տեսողական խնդիրներ ունեցող անձինք, որոնք կարիք են ունեցել, որ իրենց ուղեկցեն, եղել է 15 250 մարդ: Հիմա նայեք՝ 15 հազար եւ 79 հազար...»,- պարզաբանեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: ԱԺ աշխատանքային խմբի այս նիստին պետք է մասնակցեր նաեւ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, սակայն պարզվեց, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Կառավարությունը զուգահեռ քննարկում էր անցկացրել: Աշխատանքային խմբի հաջորդ նիստը կանցկացվի հուլիսի 10-ին, որն առանց Կառավարության ներկայացուցչի տեղի չի ունենա: Նիստից հետո «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն անդրադարձան նաեւ Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանի կալանավորմանը: «Երեկ գիշերը՝ 1:30-ի սահմաններում, դատարանը կայացրեց նման որոշում, այս պահին որեւէ մեկնաբանություն մենք չենք անելու, գործընթացները հույս ունենք, որ բացառապես իրավական տիրույթում են ու կսպասենք հետագա ընթացքին: Տուժողն ասել է, որ իրեն որեւէ հարված չի եղել Էդուարդ Բաբայանի կողմից, հիմք ընդունեք նրա հայտարարությունը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը: «Ես Բաբայան Էդգարին գիտեմ՝ որպես զուսպ մարդ,  ընդհանրապես մարզիկները զուսպ են: Որեւէ մեկը օրենքից բարձր չէ, որեւէ քաղաքական գործիչ, կուսակցություն, եթե կխախտի օրենքը, պիտի պատժվի»,- ավելացրեց Սերգեյ Բագրատյանը:               Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում հարվածներ հասցրելու եւ դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցնելու համար Վյաչեսլավ Հարությունովին: