Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարձրաձայնելով Նախիջևանի խնդիրը, նշանակում է հակադրվել Ռուսաստանին. քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
qnar1

Արցախյան եւ Նախիջեւանյան խնդիրը նոր փուլ է մտել, այն ժամանակից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ թե չի բանակցելու Արցախի փոխարեն։ Բանակցություններում Հայաստանն իրեն է ներկայացնելու եւ ստացվում է, որ Հայաստանը հակամարտության կողմ է դառնալու, ասում է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: «Բաքուն այս վերջին լարումներով փորձում է ստիպել հայկական իշխանություններին, որ հենց իրենք իրենց անունով նստեն բանակցությունների, իսկ Ադրբեջանը շարունակի չխոսել Արցախի հետ: Սա վերջին իրադարձությունների դիվանագիտական երեսն է »: Ըստ քաղաքագետի՝ նախորդ նախագահների պատճառով նախիջևանյան խնդիրը դուրս է մղվել քաղաքական և աշխարհաքաղաքական քննարկումների դաշտից: Պատճառը մեկն է՝ բարձրաձայնելով Նախիջևանի խնդիրը, նշանակում էր հակադրվել Ռուսաստանին՝ հաշվի առնելով Կարսի պայմանագիրը: Անդրադառնալով, որ  Ադրբեջանի ԱԳՆ-ն մեծ անհանգստություն է ցուցաբերում ՀՀ ոստիկանության ներքին զորքերի Նախիջեւանում տեղակայվելու հարցին, քաղաքագետը նշեց: «Ներքին զորքերի տեղակայումն արվում է Արցախի անվտանգության համար, քանի որ Հայաստանը Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է»: