Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանն է եղբայրներին ասել՝ ինչ ուզում եք արեք, մարդ էլ սպանեք՝ տակից դուրս կգանք» (տեսանյութ)

Հասարակություն
xudoyan

Խաղամոլության մոլուցքով տառապողները շատ ծանր մանկություն են ունեցել, մոլուցք են ունեցել փողի հանդեպ: Այսօր հայտարարեց հոգեբան Սամվել Խուդոյանը: «Խաղամոլությունը հիվանդագին երեւույթ է, որը շատ կարճ ժամանակահատվածում կախվածության է վերափոխվում: Խաղամոլության հիմքում ընկած է երկու մեխանիզմ. Մեկը այն է, որ եթե մարդը մի անգամ հաղթում է խաղատանը, դա իրենց մեջ կայունորեն ձեւավորում է գաղափար, որ կարելի է գնալ եւ հաղթել: Մյուս մեխանիզմն այն է, որ եթե մարդը տարվում է՝ գնում է հետ բերելու»,-ասաց հոգեբանը:

Ինչու՞ են հատկապես իշխանության ներկայացուցիչները զբաղվում խաղամոլությամբ, հոգեբանը վստահ է, որ դա կապված է գումարները հեշտությամբ ձեռք բերելու հետ. «Ինչքան հեշտ է եկել էդ փողը, էնքան ավելի հեշտ ես դրանից ազատվում: Կաշառակերությամբ, թալանի միջոցով եկած գումարները սովորաբար իշխանական վերնախավում այդպես արագ տեմպերով էլ մսխվում են, գնում են: Մենք այսօր տեսնում ենք Ալեքսանդր Սարգսյանի, Լեւոն Սարգսյանի, նրանց ընտանիքի անդամների վարքը, իհարկե իրենք մեղավոր են, բայց հիմնական մեղավորը Սերժ Սարգսյանն է: Նա է ասել՝ ինչ ուզում եք արեք, տակից դուրս կգանք, ես ձեզ կհանեմ, մարդ էլ սպանեք, տակից դուրս կգնաք»: