Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թբիլիսյան մրցագորգում Հայաստանի ըմբիշներն անհաջող հանդես եկան

Սպորտ
futbol

Հայաստանի ըմբիշներն ավարտեցին ելույթները Թբիլիսիում կայացած Գրան Պրիում: Մրցումային երկրորդ օրը մեր մարզիկները չկարողացան մեդալ նվաճել: Ազատ ոճային ըմբիշները անհաջող հանդես եկան եւ անգամ սփոփիչ մարտերին մասնակցելու իրավունք չստացան: Հունահռոեմական ոճի ըմբշամարտի մրցումներում 67 կգ քաշային Ասլան Պողոսյանը 3-րդ տեղի համար մարտում պարտվեց հարավկորեացի ըմբիշին: Ի դեպ, նա կիսաեզրափակիչում զիջել էր Ռուսաստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Ալեն Միրզոյանին: Իսկ ահա 87 կգ քաշային, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, քառորդ եզրափակիչում 4:10 հաշվով տանուլ տվեց ռուսաստանցի Ալան Օստաեւին, իսկ 3-րդ տեղի համար առաջին մենամարտում պարտվեց բուլղարացի Յոհան Դիմիտրովին եւ դուրս մնաց պայքարից: Թիմային հաշվարկով Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 22 մասնակիցների մեջ զբաղեցրեց 4-րդ տեղը, իսկ հունահռոմեական ըմբշամարտի ընտրանին 14 թիմերի մեջ գրավեց 7-րդ հորիզոնականը: