Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրե Աղասին ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի

Սպորտ
a1agasi

Թենիսի «Մեծ Սաղավարտի» ութակի հաղթող, ամերիկահայ թենիսիստ Անդրե Աղասին հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել մարզչական գործուներությունը: «Երբ թենիս է խաղում, ես երբեք ճնշում չեմ զգացել, միայն սթրես էի ապրում: Իսկ երբ դարձա մարզիչ, ապա ամեն ինչ փոխվեց, ես սկսեցի ազատ շնչել,  սթրես այլեւս չէի ապրում: Դա շատ հետաքրքիր էր ինձ համար: Կարծում եմ, շատերին մեծ օգուտ կտան իմ այն գիտելիքները, որ ձեռք եմ բերել խաղալու տարիներին: Ինքս պատրաստ եմ աշխատել ցանկացած թենիսիստի հետ, այդ թվում Նովակ Ջոկովիչի հետ, եթե, իհարկե, նա նման ցանկություն հայտնի», - նախկին թենիսիստի խոսքերը մեջբերել է Tennis World USA կայքը: Նշենք, որ 2017 թվականի մայիսին Անդրե Աղասին ընգրկվել էր Նովակ Ջոկովիչի մարզչական շտաբում, սակայն 10 ամիս համատեղ աշխատանքից հետո սերբ թենիսիստը հրաժարվել էր նրա ծառայություններից: