Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒՂԻՂ. Վարչապետը ուղղաթիռով ժամանել է Սյունիք, նա իրեն մեղավոր է զգում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
syuniq

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թավշյա Հեղափոխությունից հետո առաջին պաշտոնական այցով Սյունիքի մարզում է՝ իր մեղքը քավելու համար: «Ես շատ ցավում եմ, որ մեր Թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության ժամանակ եւ քայլարշավի ժամանակ, շատ մեղավոր էի զգում ինձ ճիշտն ասած, որ Սյունիքը քայլարշավի մարշրուտում տեղ չէր զբաղեցրել, բայց եթե ասենք օրինակ՝ Մեղրիից սկսեինք հիմա, երեւի նոր Երեւան կհասնեինք»: Սիսիանի քաղաքապետարանի դիմաց հավաքված քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր այցի նպատակները: Նա արձանագրեց, որ հեղափոխության հաղթանակը բոլորինն է, եւ հաղթանակածի զգացողությունը պետք է հավիտյան լինի: «Որեւէ մեկին թույլ չտաք ձեր հաղթանակը ձեր ձեռքից առնել, որովհետեւ դուք հաղթած ժողովուրդ եք եւ պետք է մնաք հաղթած ժողովուրդ,  ինչի կապակցությամբ ես ուզում եմ ասել, որ խոնարհարվում եմ յուրաքանչյուրիդ առաջ, հպարտ եմ ձեզանով, սիրում եմ բոլորիդ եւ յուրաքանչյուրիդ», - ասաց վարչապետը, հավելելով, որ միասին պետք է շենացնել մեր երկիրը: Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ իր այցը գործնական նպատակ ունի. «Դա մարզում ծանոթանալն է տեղի խնդիրներին, լսել ձեր մտահոգությունները, հասկանալ առաջնահերթությունները, քննարկել, փնտրել եւ գտնել լուծման ուղիները: Մենք պայմանավորվել ենք, որ մեր հիմնական ժամանակը կտրամադրենք ձեզ հետ հիմնական հարց ու պատասխանին»: Վարչապետին առաջին հարցն ուղղեց Սիսիանի պատմության թանգարանի աշխատակից էքսկուրսավար Աննա Ռուբենյանը: Նա տեղեկացրեց, որ Բռնակոթ համայնքը   ոռոգման ջրի խնդիր ունի. «Գյուղը ունի երկու գետ եւ մեկ գյոլ, եւ այսօր այդ ամբողջ ջուրը աշխատացնում են միայն ԳԷՍ-երը, որի հետևանքով  գյուղացու ամբողջ բերքը չորացել է Բռնակոթում, Սիսիանում նույնպես կա այդ խնդիրը»: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ հարցերի դեպքում ինքը բնակիչների ասածն ընդամենն ընդունելու է ի գիտություն. «Ի՞նչ եմ անելու: Ճշտելու եմ, թե ինչ իրավիճակ է կոնկրետ կապված ձեր նկարագրածի հետ եւ բնականաբար, եթե այդտեղ լինեն քաղաքացիների իրավունքների խախտումներ, պետք է անպայման այդ հարցը լուծվի»: Փաշինյանն անդրադառնալով Սիսիանի քաղաքային հիվանդանոցի լուծարման հարցին, հայտնեց որ  հարցը  քննարկվել է եւ լուծման ճանապարհին է: Ի դեպ, վարչապետը Սյունիքի մարզ է եկել ուղղաթիռով: Նա կլինի նաեւ մարզի մյուս քաղաքներում. Կապանում, Մեղրիում, Գորիսում, Քաջարանում: