Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստան» հիմնադրամի հետ կատարվածը ավելացնելու է սփյուռքի վստահությունը. Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-pashinyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները «ոչ թե նվազեցնելու, այլ ավելացնելու են սփյուռքի վստահությունը Հայաստանի հանդեպ»: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Մենք ապացուցում ենք և ապացուցելու ենք, որ չենք հանդուրժի չարաշահման որևէ դրսևորում», - գրել է Փաշինյանը: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին: