Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդները կազատվեն տուգանքներից

Պաշտոնական
avto

Մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ մի շարք իրավախախտումների համար տուգանված վարորդները կազատվեն դրանք վճարելուց: Այսօր Կառավարությունն  ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Արդարադատության նախարարը  նշեց, որ  «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:  Նա նշեց, որ խոսքը 13,3 միլիարդ դրամի համաներման մասին է: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կոչով դիմեց  քաղաքացիներին՝ օրենքն ընդունվելուց հետո փոխել իրենց վարքագիծը:  «Մենք   բազմիցս բարձրաձայնել ենք, որ տեսալուսանկարահանման քաղաքականությունում խնդիր կա և ոստիկանությունը՝ արդարադատության նախարարության հետ համատեղ մշակում է  օրենքի նախագիծ՝ վարչական իրավախախտումների մասին օրենքում, որոնք կթեթևացնեն քաղաքացիների տուգանքային բեռը, բայց կբարձրացնեն երթևեկության մասնակիցների կարգապահությունը»,-ասաց վարչապետը: