Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՕ քննարկմանը հիմնական բանավեճը եղավ ՀՀԿ առաջարկների ժամանակ (տեսանյութ)

Քաղաքականություն
narin

ԱԺ-ում սկսվեցին ԸՕ փոփոխությունների աշխատանքային խմբի քննարկումները։ Խորհրդարանական 4 խմբակցությունից ներկայացված է 3-ական ներկայացուցիչ։ Սա խմբի 2-րդ հանդիպումն է, սակայն բովանդակային քննարկման առումով` առաջինը։ Նիստը վարում է ՀՀԿ ներկայացուցիչ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ Նիստի վարումը լինելու է ռոտացիոն կարգով։ Մինչ նիստի սկսելը, խումբը որոշեց` փակ, թե բաց անել նիստը։ Ի վերջո, որոշվեց բաց նիստ անցկացնել` ԶԼՄ ներկայացուցիչներին թույլատրելով միայն մի քանի րոպե նկարահանում անել, իսկ արդեն միջանցքում հետեւել նիստի աշխատանքներին` մեծ էկրանի միջոցով։ Սա դժգոհություններ առաջացրեց ԶԼՄ ներկայացուցիչների շրջանում։ Նիստը ընդմիջվեց, եւ աշխատանքային խմբի անդամները տեղափոխվեցին ավելի մեծ սրահ` ճեպազրույցների համար նախատեսված դահլիճ։ Առաջարկ եղավ նիստի աշխատանքներին ներառել նաեւ արտախորհրդարանական ուժերին ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Նրանց առաջարկը ներկայացնելու եւ տեղեկացնելու համար նախատեսվեց 15 օրյա ժամկետ։ Հիմնական բանավեճը եղավ ՀՀԿ առաջարկների ժամանակ, երբ Դավիթ Հարությունյանը առաջարկեց կրկնաքվեարկությունից խուսափելու համար նոր սարք ներդնել ընտրախցիկում։ ՀՅԴ-ն ուներ 10 առաջարկ։ Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի` նախեւառաջ պետք է անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի` առանց ռեյտինգային ցուցակների։