Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոքր Վեդի համայնքի ղեկավարը յուրացումներ է կատարել (տեսանյութ)

Պաշտոնական
Untitled1-2

Օրերս, ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները յուրացման դեպք բացահայտեցին։  Նախնական քննությամբ պարզվել է, որ Փոքր Վեդի համայնքի ղեկավարն օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2012 թվականի հունվարից համայնքապետարանում որպես վարորդ աշխատանքի է ընդունել եղբորը, որը փաստացի աշխատանքի չի հաճախել, բայց ամսական ստացել է 54,000 դրամ աշխատավարձ։ Արդյունքում՝ պետությունից յուրացվել է շուջ 4․100․000 դրամ։ Պարզվել է նաև, որ համայնքապետի և Փոքր Վեդիի մանկապարտեզի տնօրենի համաձայնությամբ, մանկապարտեզի վարորդ է նշանակվել համայնքի մի բնակիչ։ Նա տարիներ շարունակ աշխատանքի չի հաճախել, իսկ աշխատավարձը յուրացվել է։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 5․600․000 դրամ։ Փաստերի առթիվ նյութեր են նախապատրաստվել։ Քննությունը շարունակվում է։