Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերքը վտանգի տակ է. գյուղում ջուր չկա. ակցիա՝ Ներքին Գետաշենում (տեսանյութ)

Հասարակություն
gyux

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի բնակիչները  մնացել են առանց ոռոգման ջրի:  Ագրիճի գետի վրա կառուցված ՀԵԿ-ի պատճառով Ներքին Գետաշենում եւ հարակից 5 գյուղում ամռան ընթացքում ոռոգման ջրի խնդիր է առաջանում: «Գետի ջուրը գնում է  ՀԵԿ-ին, մեզ շատ է խանգարում: Ոնց ենք պահելու մեր երեխաներին, ոռոգման ջուր չկա: Վառանք, թափանք»,-ասում է  Նուշիկ Սմբատյանը: Մյուս կողմից էլ գյուղի պոմպակայանը 4 օր է ինչ  խափանվել է՝ չի աշխատում եւ դեռ պարզ չէ, թե երբ կվերանորոգեն: Համայնքն ունի  546 հա վարելահող, 450 հա արոտավայրեր և 560 հա տնամերձ հողամասեր: Գյուղացիները նշում են, որ բերքը վտանգի տակ է: Դիմել են մարզպետարան, սակայն դեռ հստակ պատասխան չեն ստացել: Բնակիչները փակել էին Երեւան-Սեւան  ավտոճանապարհը, սակայն ոստիկանների խնդրանքով այն բացվել է: «Ամբողջ հող ու ջուրը վարի ա գնում, օգոստոս ամիսն ա գալիս, բայց մեր հողամասը ջրի երես չի տեսել: ՀԵԿ-ը մեր ինչի՞ն ա պետք, ոռոգման սեզոնին պետք է աշխատանքը կանգնեցվեր, բայց հենց հիմա աշխատում ա»,-ասում է գյուղի բնակիչ Արսեն Բարսեղյանը: Եթե 2 օրվա ընթացքում ջրի հարցը չլուծվի, գյուղացիները փոխհատուցում կպահանջեն: