Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հացադուլ՝ համաներման պահանջով (տեսանյութ)

Հասարակություն
Hacadul

Երեկվանից   դատապարտյալների հարազատները Կառավարության դիմաց ակցիա են կատարում, պահանջելով  համաներում հայտարարել։ Այսօր  նրանք արդեն հացադուլ են հայտարարել. «Հացադուլը կշարունակվի այնքան, քանի դեռ կառավարության անդամները մեզ չեն լսել»,-ասում են հացադուլի մեջ գտնվողները: Ակցիային մասնակցող  Մարատ Պետրոսյանը հայտարարում է.  իր անչափահաս  որդուն անհիմն են  դատապարտել  7 տարվա ազատազրկման. «Ինքը գողության մեջ չի եղել, սարքել են տղուս գլխին, մաֆիայով ուզեցել են դատել»: Մարատ Պետրոսյանի մյուս որդին էլ  է  անազատության մեջ։ Նա  դատապարտված է   դանակահարության համար։ Քնարիկ Մանուկյանի թոռը՝ Սերգեյ Ղազարյանը, մարմնական վնաս հասցնելու համար դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման. «էդ աղջիկը գիշերը թոռնիկիս զանգեց, կանչեց իրա տուն, բայց  ինքը զանգել ա նաև քննիչին, ասել ա էս տղան եկելա իմ վրա ռազբոյ»,- ասում է 83 ամյա տիկին Քնարիկը: Նա վստահ է, որ իր հոգեկան խնդիրներ ունեցող թոռը մեղավոր չէ, քանի որ, նրա խոսքով, որևէ ապացույց այս գործով չկա: