Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանի կոչով վերադարձել են 300 երիտասարդ նորակոչիկներ

Քաղաքականություն
zorakoch

Այսօր մեկնարկեց ամառային զորակոչը: ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում զորակոչին ներկա էր  Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Նրա խոսքով արտերկրից վերադարձածներ շատ են զորակոչին: «Նիկոլ Փաշինյանի կոչով վերադարձել են 300 երիտասարդ: Նրանցից 156-ը նախկինում զինվորական ծառայությունից խուսափած մարդիկ են, որոնք ներկայացել են և պատրաստ են անցնել ծառայության »,- ասաց նա: Գլխավոր շտաբի պետի խոսքով՝ բոլորը հավասար հիմունքներով են զորակոչվելու բանակ, այդ թվում և պաշտոնյաների երեխաները: «Հասարակությունը կարող է տեսնել, թե ովքեր չեն զորակոչվել: Իրավական հիմքերի պատասխաններն էլ կստանան: Որևէ տարանջատում զորակոչի ընթացքում պաշտոնյայի և ոչ պաշտոնյայի երեխայի միջև չի լինելու»,- ասաց նա: ԳՇ պետն ասաց, որ նրանց բանակ են զորակոչում այն նույն հավասար սկզբունքներով, ինչ մյուս զորակոչիկներին։ Անդրադառնալով Ադրբեջանի զորավարժություններին՝  շտաբի պետը նշեց, որ Նախիջևանի հատվածում հայկական կողմը ամբողջովին տիրապետում է իրավիճակին և չպետք  խուճապի մատնվել, ասում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Նա անդրադարձավ նաև ռուս պատգամավորների, հասարակական-քաղաքական գործիչների այցին ադրբեջանական Լելե Թեփե դիրք և նրանց ադրբեջանամետ հայտարարություններին.  «Անհատների կողմից կատարված գործողություն է, ես չեմ ուզում մեկնաբանել: Հարցը կարող եք ուղղել տվյալ պետության ներկայացուցիչներին: Դատապարտում ենք իհարկե, մեզ համար հաճելի չէ, բայց նրանք այլ պետության ներկայացուցիչներ են, իրենց պետության պլաններով մասնակցում են երրորդ պետության ինչ-որ միջոցառման, և դա իրենց փոխարեն մեկնաբանելը ոչ կոռեկտ է»,- ասաց նա: Նա նաև հավելեց, որ բանակում տեղի ունեցող բացթողումները և թերությունները շտկվում են և յուրաքանչյուր բացթողում պետք է բարձրաձայնել: Հարցին, թե հագուստը և կոշիկն ավելի՞  որակով է, Արտակ Դավթյանը նշեց. «Անցածից մենք անորակ չունենք: Եթե անցածից է, ուրեմն պետք է անորա՞կ լինի: Նույն համազգեստներն են, նույն կոշիկներն են: Փոփոխությունները մշտական պրոցես է, որը կատարվում է: Մենք ունեցանք անցած ամիս որոշակի խմբաքանակ, որը որակական առումով չէր համապատասխանում: Դա փոխվեց մատակարարի կողմից: Մասնավորապես կոշիկների մասին է խոսքը: Որոշակի գործընթացներ լրատվամիջոցների միջոցով բարձրաձայնվում են, որոշները՝ ոչ»