Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինչև արձակուրդ ևս մեկ, բայց կարևոր արտահերթ է պետք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
naira-zohrabyan

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը  առաջարկում է ևս մեկ ԱԺ արտահերթ նիստ հրավիրել։ Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆբ-յան էջում։  «Մարտի 24-ին Բրյուսելում ստորագրվեց Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միանալու ԵՄ-Հայաստան հուշագիրը։ Սա բացառիկ հնարավորություն է հայ ստեղծագործողների, արվեստագետների համար ներկայացնելու նախագծեր և օգտվելու 1 միլիարդ 460 միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագրի «Մշակույթ» բաղադրիչից։ Սա բացառիկ շանս է տաղանդավոր մարդկանց համար՝ տարիներով չսպասել պետական դոտացիաների, կամ կախված լինել այս կամ անձի բարեհաճությունից՝ լավ գործ անելու համար։  Բայց, կա մեկ խնդիր. եթե մինչև այս ամսվա ավարտը մեր խորհրդարանը չվավերացնի «Ստեղծագործ Եվրոպային» միանալու փոխըմբռնման հուշագիրը, ապա Հայաստանը չի հասցնի օգտվել 2014-19 թվականների համար նախատեսված ֆինանսավորումից։   Ուստի, հույս ունեմ, որ իմ գործընկեր պատգամավորները ըմբռնումով կմոտենան ևս մեկ արտահերթի, ինչը կարևոր շանս է մեր տաղանդավոր այն արվեստագետների համար, ովքեր ունեն խելահեղ փայլուն ծրագրեր, որոնք այդպես էլ մնում են թղթի կամ ֆլեշկայի վրա։ Ուստի, մինչև արձակուրդ ևս մեկ, բայց կարևոր արտահերթ է պետք»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը: