Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանցիները քննարկում են Տարոն Մարգարյանի հրաժարականը (տեսանյութ)

Հասարակություն
qaxaqapet


Երկրորդ շաբաթն է սկսվել  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի  մասին չճտշված տեղեկատվությամբ։   Նախորդ շաբաթ   իր ունեցվածքի մասին տեսանյութի հրապարակմանը հաջորդած ավագանու  նիստին Տարոն Մարգարյանը չմասնակցեց, հայտարարվեց վատառողջության պատճառով, բայց ընդդիմադիրները կասկածներ ունեն,  որ իրականում նա  հրաժարականի դիմում է  գրել: Ի դեպ, այսօր Երևանի քաղաքապետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որն ի տարբերություն նախորդ անգամների, չի վարել քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Համենայնդեպս, նա լուսանկարներում չկա և նրա անունը չի նշվում մամուլի հաղորդագրության մեջ: Իսկ ում են ուզում տեսնել երեւանցիները  քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանի հրաժարականի պարագայում՝ այս հարցի պատասխանը մեր  հարցման մասնակիցներն առայժմ չունեին։ Շարունակությունն ու մանրամասները՝  տեսանյութում