Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքագետը հորդորում է չվախենալ ադրբեջանական ուժերի կուտակումներից

Քաղաքականություն
Levon-Shirinyan

Թավշյա հեղափոխությունից հետո փոխվել է Հայաստանի ռազմավարությունը Ադրբեջանի հետ հարաբերություններում: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց քաղքագետ Լևոն Շիրինյանը։ Ստրատեգիան դարձել է կանխարգելիչ: Քաղաքագետը դրական է գնահատում փոփոխությունները և հորդորում չվախենալ ադրբեջանական ուժերի կուտակումներից։ «Հիմա մեր ժողովրդի տրամադրությունը բոլորովին այլ է, ես վստահ եմ, որ բանակում սպայական տրամադրությունը բոլորովին ուրիշ է, Պաշտպանության նախարարն ուրիշ մարդ է։ Սա ինձ թույլ է տալիս մտածել, որ մարտական տրամարդրվածության առումով ավելի բարվոք վիճակում ենք, և մենք դադարում ենք նահանջելուց»։ Ըստ նրա՝ ակնհայտ է, որ թավշյա հեղափոխությունը Հայաստանի շահերից է բխել, և Ռուսաստանի համար սա մահացու է, քանի որ բոլորը հարգում են Հայաստանին, ինչն առաջացնում է ռազմավարական դաշնակցի նախանձը:  «Ես կարծում եմ, որ Ռուսաստանը դասեր կքաղի և մեզ հետ գործընկերային հարաբերությունների կգա: Ներկայումս իրավիճակը փոխված է, և շանտաժի չենք ենթարկվի»:  Լևոն Շիրինյանը հավելեց, որ սեպտեմբերին նոր Ազգային ժողով պետք է ունենանք, իսկ ձգձգումն այս պայմաններում անթույլատրելի է: