Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորհրդային կարգերի ժամանակ պայթեցված Ճանկաթաղի եկեղեցին վերաօծվել է

Հասարակություն
Arcax

 Արցախի հյուսիս-արեւելքում գտնվող՝ Մարտակերտի  Ճանկաթաղ գյուղի  բնակիչները վերջին տարիներին ավելացել են։  Հարեւանությամբ գործող  ոսկու հանքի մոտ հարյուր աշխատակից  ժամանակավորապես հաստատվել է այստեղ:      Իննսունականների սկզբին գյուղը շուրջ մեկ տարի գտնվել է ադրբեջանական շրջափակման տակ։  Բնակչությունը տարհանվել է, ազատագրումից հետո ոչ բոլորն են վերադարձել: Մինչեւ հիմա Ճանկաթաղի տների զգալի մասը կիսաքանդ է ու լքված, ասֆալտապատ ճանապարհ չկա, չկա նաեւ ջրատար ու գազատար:     Գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Վրեժ Խաչատրյանը, որը համատեղությամբ նաեւ շախմատ է դասավանդում, պատմում է, որ 1826-ին Պարսկաստանից ինը գերդաստան եկել է այստեղ, վերաբնակեցրել միջնադարյան հայկական բնակատեղին, որից միայն եկեղեցին էր կանգուն մնացել: Տաճարի մասին ամենահին վկայությունը թվագրվում է 13-րդ դարով, բայց շրջակայքի խաչքարերը հուշում են, որ դրանից առաջ էլ այստեղ կառույցներ են եղել. «Ունենք խաչքարեր 10-րդ դարի է պատկանում, այսինքն, ավելի հին եկեղեցի ա: Կարելի է ենթադրել, Ամարասը, որ կառուցվել ա, դրա հետ մեկտեղ կառուցվել ա նաեւ մեր եկեղեցին»: Օրերս է   վերաօծվել   Սուրբ Գեւորգ եկեղեցին: Այն հիմնովին պայթեցվել էր խորհրդային տարիներին՝ որպես անպետք ու վնասակար կառույց: 2011-ին ռուսաստանաբնակ բարերար Էդուարդ Սարգսյանը որոշեց իրականացնել վաղեմի երազանքն ու վերականգնել հարազատ գյուղի եկեղեցին։ Բայց ,  ըստ էության, նոր եկեղեցի է կառուցվել:   «Ամեն մի բարերար ունի իր ուխտը: Մարդը մանկուց խոսք ա տվել, որ իմ ձեռը հնարավորություն լինի, պետք ա  անեմ: Հիմա ասում են՝ ավելի լավ ա հին եկեղեցի վերանորոգի, քան նորը կառուցի: Բայց կներեք, ես ուզում եմ նորը կառուցեմ, որ իմ գյուղի ժողովուրդը մտնի, կնքվի, պսակվի, աղոթք անի»,-ասաց Պարգեւ արք. Մարտիրոսյանը:   «Մենք առաջնահերթությունը տվել ենք եկեղեցու կառուցմանը, որովհետեւ կարծում ենք, որ եկեղեցին մեր ազգի բնութագիրն է»,- նշեց բարերարի կինը՝ Թամելա Սարգսյանը: