Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկել է ամառային զորակոչը

Պաշտոնական
1499085337_zorakoch

Հուլիսի 2-ին մեկնարկել է 2018 թվականի ամառային զորակոչը: Այսօր պարտադիր զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները: Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից: Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքի, օրինական և թափանցիկ զորակոչ ապահովելու նպատակով ներդրված զինծառայության վայրի ընտրության վիճակահանության շնորհիվ զորակոչային գործընթացի իրականացումը դրված է բարձր հիմքերի վրա: ՀՀ զինված ուժերում ծառայելը, հայրենի եզերքն ու սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է: Անձնվիրաբար ծառայել հայրենիքին` նշանակում է լինել երկրի ու ժողովրդի արժանավոր զավակ: Ուստի կոչ ենք անում ողջ ազգաբնակչությանը սատարել համապետական նշանակության այս միջոցառման իրականացմանը: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով: Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին: