Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեխաներին գրանցում են որպես ներառական կրթության կարիք ունեցողներ, որ փող ստանան»

Հասարակություն
baxshyan

Անահիտ Բախշյանի խոսքով նախորդ իշխանությունների կողմից կրթության ոլորտում ամենակարևոր քայլը ներառական կրթությանն հաստատումն է, Երևանում համընդհանուր ներառումը պետք է սկսվեր 2018- ին, բայց սկսվելու հաջորդ տարի. «Այդ գործընթացը ժամանակին չսկսեցին»,- ասում է Անահիտ Բախշյանը: Անահիտ Բախշյանին մտահոգում է հատուկ դպրոցների ֆինանսավորման հարցը.  «Երևանում գտնվող երեք հատուկ դպրոցների յուրաքանչյուր երեխայի միջին  ֆինանսավորումը կազմել է 1.2 միլիոն դրամ, այն դեպքում, երբ հասարակ դպրոցներում նույն ցուցանիշը կազմել է կես միլիոն դրամ, սա անհանգստացնում է»: Բանախոսի խոսքով երեխաներին գրանցում են որպես ներառական կրթության կարիք ունեցողներ, որ փող ստանան: ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրանը ֆինանսների մասով այլ կարևոր խնդիր է առանձնացնում. «Սեպտեմբերի մեկից դպրոցներում աշակերտների թիվը քսանհինգ հազարով ավելանալու է, միևնույն ժամանակ կրթության բյուջեն կրճատվել է, հիմա որոշ տեղերում հավաքարարների ու պահակների են կրճատում, քանի որ ուսուցիչներին աշխատանքից հեռացնելը նպատակահարմար չէ»: