Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրկին անգամ ուրուգվայական կինոն Երևանում

Մշակույթ
kino

Շնորհիվ նախորդ տարի գրանցած հաջողության, ս.թ. հուլիսի 5-7ը, ժամը 7-ին, Երևանում տեղի կունենա Ուրուգվայական ֆիլմերի չորրորդ  փառատոնը` Ուրուգվայի զբոսաշրջության, սպորտի, կրթության ևմշակույթի նախարարության, Արգենտինյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետությանդեսպանության և այլ կառույցների հովանու ներքո:

Վերոնշյալ ցուցադրությունն անց է կացվում Ջեք Պողոսյանի ղեկավարությամբ, ով տարիներ առաջնախաձեռնեց Հայաստանի և Ռիո դե լա Պլատա գետի երկրների միջև մշակութային փոխանակում՝կազմակերպելով արգենտինական տանգոյի մասին ֆիլմերի ցուցադրություն Երևանում:

Ֆիլմերի այս ցուցադրության գլխավոր նպատակն է ներկայացնել ուրուգվայական ֆիլմերիառանձնահատկությունները ընտրողական ծրագրի միջոցով, որը ներառում է վավերագրական ևգեղարվեստական ֆիլմերի ընտրանի, որոնք արտացոլում են երկրի ոգին՝ իր պատմության, երաժշտության և ինքնատիպության միջոցով: 

Սա մի կինեմոտոգրաֆիական ծրագիր է, որն անկասկած կդառնա մշակութային գործիք, որըՀայաստանում ուրուգվայական կինոն ներկայացնելուց զատ, խթան կհանդիսանա երկու երկրների միջևդերասանների փոխանակման համար: Սա մի կապ է Հայաստանի և Ուրուգվայի միջև, որն առաջիներկիրն է, որ ճանաչել է հայոց ցեղասպանությունը և որտեղ, բացի այդ, կա մեծ հայկական համայնք: 

Ֆիլմերը կցուցադրվեն նկարահանված օրիգինալ լեզվով՝ անգլերեն տողատակերով: Մուտքն ազատ է ևանվճար:

Ցուցադրությունը կիրականացվի Մալյանի թատրոնում: 

 

ծրագիրը

 

ՀՈւլիսի5, 19:00

 Malyan Theater

20016 թ.ին արժանացել է Սանդանս փառատոնի լավագայն սցենար մրցանակին

Զբոսայգու իմ ընկերուհին

2015 թ. Արգենտինա/Ուրուգվայ 82 րոպե

Ռեժիսյոր` Անա Կաց

Արտադրությունը` Նիկոլա Ավրուժ

Դերերում` Խուլիետա Զիլբերբերգ, Անա Կաց. Մալենա Ֆիգո, Դանիել Հենդլեր

Լիզայի համար դժվար օրեր են, նրա ամուսինն ու երեխայի հայրը Չիլիում նկարահանումների է: Լիզան իրեն միայնակ է զգում, ամեն օր իր տան դիմացի այգում հանդիպում է հարևանուհու հետ, ապա ծանոթանում մի խումբ մայրերի հետ և այդ շփումը վերածվում է ընկերության:

 

Հուլիսի 6, 19:00

Malyan Theater

 

Հուզիչ, տպավորիչ, սքանչելի

Ժառանգությունը չի վաճառվում

Գոյայի մրցանակ

Վայադոլիդ և Մոնրեալ փառատոնների հաղթող

 

Վերջին գնացքը

Ուրուգվայ, 2004 թ., 92 րոպե

Ռեժիսյոր` Դիեգո Արսուագա

Դերերում` Հեկտոր Ալտերիո, Ֆեդերիկո Լուպի, Խոսե Սորիանո, Գաստոն Պոլս, Բալարամ Դինարդ

Հայտնի հոլիվուդյան ստուդիա գնում է իր հեթական ֆիլմի համար գնում է 19-րդ դարի պատմական ուրուգվայական մի գնացք: Շատերի համար դա լավ նորություն էր, սակայն գնացքներ սիրողների ասոցիացիայի համար` վատ նորություն, և վերջիններս որոշում են ամեն ինչ անել, որպեսզի խոչընդոտեն և թույլ չտան, որ գնացքը դուրս տարվի:  Երեք տղամարդ և մի երեխա փախցնում են գնացքը և սկսում շրջել երկրով մեկ: Չնայած իշխանությունների հետապնդումներին, նրանք վայելում են ժողովրդի համակրանքը:  Հետաքրքիր և զվարճալի պատմություն:

 

Հուլիսի 7, 19:00

Malyan Theater

 

Սան Սեբաստիան փառատոնի բացահայտում

Մալագա 2017

Ալիքներ

 

Ռեժիսյոր` Ադրիան Բինիես

Ուրուգվայ, 2017 թ. 91 րոպե

Դերերում` Խուլիետա Զիլբերբերգ, Ալֆրեդո Տորթ, Կարլոս Մարիա Լիսարդի

Ալֆոնսոն դուրս է գալիս աշխատանքից և գնում ծով: Սուզվում ջուրը եւ իրեն մոռացության տալիս: Հայտնվում է մի լողափում, որտեղ հինգ տարի առաջ անցկացրել էր արձակուրդներն իր ընտանիքի հետ: Սկսվում է ֆանտաստիկ ճամփարհորդություն այն բոլոր լողափներ ու հանգստյան տներ, որտեղ նա եղել է իր կյանքի ընթացքում. փոքր ժամանակ ծնողների հետ, նախկին կնոջ հետ, պատանեկության տարիներին ընկերների հետ, մալազիացի ծովահեններ հետ եւ երկու տարի անընդմեջ նույն տեղում, սակայն տարբեր ընկերուհիների հետ: